ԵԱՀԿ-ը և ՀԱՊԿ-ն մտադիր են ամրապնդել փոխգործակցությունը: Այս մասին այսօր հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«ԵԱՀԿ-ը և ՀԱՊԿ-ն համագործակցում են մի քանի ոլորտում, սակայն կան համագործակցության որոշ ուղղություններ, որոնցում կարող ենք ամրապնդել մեր փոխգործակցությունը»,- հայտարարել է Հելգա Շմիդը:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ անվտանգության ոլորտում գործակցության ֆորումի ժամանակ հիշատակվել է սահմանների պաշտպանության ապահովման համար երկխոսության զարգացման անհրաժեշտության մասին՝ ահաբեկչությանն ու կազմակերպված հանցագործությանը դիմակայելու, ինչպես նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարելու համար: