Իտալիայում ընթացող մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում երկու հայ մարզիկ դուրս է եկել եզրափակիչ և կպայքարի ամենաբարձր հարգի մեդալի համար։
Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սան, 56 կգ քաշային Արթուր Բազեյանը համառ պայքարում 3:2 հաշվով գեղեցիկ հաղթանակ է տոնել Ռուսաստանը ներկայացնող Ալեքսեյ Կիսիլյովի նկատմամբ։
Եզրափակչում է նաև Ախուրյանի մարզադպրոցի սան, 81 կգ քաշային Համբարձում Հակոբյանը, ում մրցակիցը` մոլդովացի Անդրեյ Չիրյակովը, վնասվածքի պատճառով ռինգ դուրս չի գա։ Եզրափակիչները կկայանան հունիսի 24-ին։