Ծրագրավորող դառնալ ցանկացած վայրից, եթե լրացել է ձեր 16 տարեկանը, ունեք ցանկություն, մաթեմատիկական մտածելակերպ ու համակարգիչ: Բարձր տեխնոարդյունաբերության նախարարությունը սկսել է տեխնոմասնագիտություններով դասընթացների գրանցում: Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում, օրինակ, սկսնակները կսովորեն Java Script ծրագրավորման լեզուն, իսկ ավելին իմացողները՝ C Sharp:
Մասնագիտական 14 ուղղություն՝ տվյալագիտությունից մինչև կիբերանվտանգություն կսովորեն, ապա ընդունելության և ավարտական քննությունների արդյունքներով կորոշվի՝ ում վարձը պետությունն ինչքան կփոխհատուցի:
Իսկ ընդունելության փուլը հաղթահարած Արցախյան պատերազմի մասնակից դիմորդների համար դասերը կլինեն անվճար, ուսանողի վարձը կփոխհատուցի կազմակերպությունը:
Նախորդ տարի դասընթացներն ունեցել ե ն 5135 մասնակից՝ 30 տոկոսն անցել է փորձաշրջան, ապա աշխատանքի: Հույս ունեն՝ այս տարի է՛լ ավելի լավ արդյունք կունենան: Հայտերի ընդունումը կլինի փուլերով, որն արդեն սկսվել է Բարձր տեխնոարդյունաբերության նախարարության՝ edu.hti.am կայքում: