Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանի հետ:
Սարգսյանը շնորհավորել է խորհրդարանական արտահերթ ընտրություններում նրանց ղեկավարած դաշինքի՝ խորհրդարան անցնելու առթիվ, մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ Հայաստանի Հանրապետության: