Գերմանիան անհրաժեշտ է համարում պահպանել և հետագայում էլ զարգացնել Թուրքիայի հետ փախստականների վերաբերյալ համաձայնագիրը: Այս մասին այսօր հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Մենք դեռևս աշխատում ենք (հունիսի 24-25 նախանշված) ԵՄ գագաթնաժողովի որոշումների վրա: Կարծում եմ՝ ԵՄ-ի և Թուրքիայի միջև համաձայնագիրը կարևոր նշանակություն ունի. այն պետք է շարունակի զարգանալ: Ես դրանում վստահ եմ»,- հավելել է կանցլերը: