Կիպրոսի Նիկոսիայում ավարտվել է Եվրոպայի աթլետիկայի թիմային առաջնությունը: Երրորդ խմբի մրցաշարում Հայաստանը ներկայացնող երեք մարզիկ դարձել է մրցանակակիր: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:
Եռացատկում հաղթող է ճանաչվել Լևոն Աղասյանը: Պատվանդանին երկու անգամ կանգնել է վազորդ Երվանդ Մկրտչյանը: Նա անգերազանցելի էր 3000 մ. խոչընդոտավազքում և երրորդն էր 1500 մ. վազքում:
Կանանց 800 մ. վազքատարածությունում եզրագիծը երրորդն է հատել Էլլադա Ալավերդյանը: