Միացյալ Թագավորության կառավարությունն արձագանքել է ռազմական ավարի «պուրակի» ստեղծմանը՝ հայտարարելով, որ «Մեծ Բրիտանիայի կառավարությունը կաջակցի ՀՀ կառավարությանը հակամարտությունից հետո վերականգնման գործընթացում»: Բաքվի ռազմական ավարի «պուրակը» պարզապես խրախուսում և սերմանում է ատելություն:
Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ հակամարտություններում սեռական բռնությունների կանխարգելման հարցում հատուկ ներկայացուցիչ, լորդ Թարիք Ահմեդը որպես Մարդու իրավունքների պաշտպանության գծով պետնախարար, պատասխանել էր լորդ Ալթոնի նամակին: Նա մասնավորապես գրել էր.
«Միացյալ Թագավորության կառավորությունը տեղյակ է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո Բաքվում Ալիևի կողմից վերջերս բացված ռազմական ավարի «պուրակի» մասին: Փետրվարին տարածաշրջան կատարած այցի ժամանակ եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարարը Հայաստանի ու Ադրբեջանի կառավարություններին կոչ էր արել զերծ մնալ հռետորաբանությունից և այն գործողություններից, որոնք կարող են սրել լարվածությունը: Մենք շարունակում ենք մեր մտահոգությունը հայտնել համապատասխան կառավարություններին:
Ցանկանում եմ վստահեցնել, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կաջակցի ՀՀ կառավարությանը հակամարտությունից հետո վերականգնման գործընթացում: Մենք կշարունակենք խրախուսել երկու կողմերին՝ առարկայական բանակցություններ վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներքո՝ հիմնախնդիրը խաղաղ, կայուն և բանակցությունների միջոցով կարգավորելու համար»: