Երևանի Հանրապետության հրապարակում ավարտվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը, որի ավարտին քաղաքացին ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանին հանձնեց խորհրդանշական պողպատե մանդատ՝ Սահմանադրության տեսքով:
«Այս մանդատն արձանագրում է, որ ՀՀ-ում ժողովրդի կամքով հաստատվում է իրավունքի և օրենքի դիկտատուրա՝ հենց այս պահից, հենց այս վայրկյանից: Այս մանդատը մենք իրականացնելու ենք լիարժեք: Այո՛, այս մանդատի մեջ մուրճ էլ կա, սուր էլ կա, բահ էլ կա: Կա այն ամենը, ինչ անհրաժեշտ է ազատ, երջանիկ, հզոր Հայաստան կառուցելու համար:
Շնորհակալ ենք մանդատը մեզ շնորհելու համար: Հավատացեք, մենք այն անմնացորդ կծառայեցնենք Ձեզ, Հայաստանին, ՀՀ քաղաքացուն և ժողովրդին, Արցախի Հանրապետությանը»,- իր խոսքն ավարտեց Փաշինյանը: