Հունիսի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 260 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 359141 է: Այս մասին գրում է AliqMedia-ն:
Երեկ իրականացվել է 11059 թեստավորում, որից 5205-ը՝ հակամարմինների արագ թեստով, 5854-ը՝ ՊՇՌ թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 834 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 345582 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 15 մարդ, ընդհանուր՝ 5175: