ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին, նշել է, որ Կրեմլը հետևում է ՀՀ ընտրությունների հետ կապված իրավիճակին և ցանկանում է, որ ժողովրդի որոշումը երկիրը տանի կայուն զարգացման ճանապարհով։
«Կրեմլը տեսնում է Փաշինյանի կուսակցության վստահ հաղթանակը ընտրություններում և շնորհավորում հայ ժողովրդին իր ընտրության կապակցությամբ»,- նշել է Պեսկովը:
Պեսկովն ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի մոտ դաշնակիցն է, գործընկերը: «Իհարկե, մենք ցանկանում ենք հայ ժողովրդի ընտրությունն օգնի նրան՝ հաղթահարել բոլոր այն դժվարությունները, որոնց բախվել է երկիրը, դուրս գալ կայուն զարգացման ճանապարհ, այդ թվում՝ եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ճանապարհով»,- նշել է նա: