Հունիսի 17-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը և դեսպանության դիվանագիտական անձնակազմն այցելել են Թեհրանի Ժամանակակից արվեստի թանգարան, որտեղ կազմակերպված ցուցահանդեսի շրջանակներում ծանոթացել են իրանական և արտասահմանյան արվեստի ցուցանմուշներին:
Դեսպան Թումանյանը ցուցահանդես այցելած Թեհրանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ քննարկել է վերը նշված թանգարանի և ՀՀ նկարիչների միության միջև համագործակցության հնարավորությունները: