Իտալիայում ընթացող մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի կիսաեզրափակչի երկու մասնակից:
Արթուր Բազեյանից բացի պայքարը շարունակում է նաև 81 կգ քաշային Համբարձում Հակոբյանը, որը 1/4 եզրափակչում առավելության հասնելով Գերմանիան ներկայացնող Բեննոսա Էնիշի նկատմամբ՝ ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:
Ինչպես հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, հայ մարզիկն առաջին իսկ ռաունդից ուներ նկատելի առավելություն, տիրել էր կենտրոնին, նաև ավելի շատ էր դիպուկ հարվածում: Առաջին ռաունդում բոլոր մրցավարները առավելությունը տվեցին Հակոբյանին, իսկ ընդհանուր դիմակայությունում նա հաղթեց 4:1 հաշվով: