Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին հունիսի 14-18-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 211 զանգ:
Բնակչությունը հիմնականում դիմել է սոցիալական բնույթի հարցերով: Զանգերի հիմնական մասը վերաբերել է վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրին, բնակարանային ապահովության և տեղահանված անձանց այլ խնդիրներին:
Բաց թողնված զանգերին պատասխանելու և հարցերի ճշտման համար թեժ գծի աշխատակիցները կատարել են 54 հետզանգ` իրազեկման, խորհրդատվության, խնդիրների վերհանման և այլ նպատակներով:
Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով: Աշխատանքային ռեժիմն է՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-18:00-ը։
Նշենք, որ սոցիալական բնույթի հարցերով ցանկալի է զանգահարել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության թեժ գծին՝ 114 կարճ հեռախոսահամարով: