Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ուղերձ է հղել բուժաշխատողներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ:
«Սիրելի բժիշկներ,
սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Երախտագիտությունս եմ հայտնում ձեզ, հարգարժան բժիշկներ, բուժքույրեր ու մայրապետներ, ոլորտում աշխատող գործընկերներ, որ, բարձր պահելով մասնագիտական պատիվը, անմնացորդ նվիրումով կատարում եք ձեր առաքելությունը:
Չնայած բազմաթիվ դժվարություններին, ոլորտը պատուհասած մարտահրավերներին՝ առողջապահական համակարգը հսկայական աշխատանք է կատարել՝ ջանք և եռանդ չխնայելով»,- ասել է Ավանեսյանը: