Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյուքներն են ամփոփել նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ Երևան գործուղված դիտորդները:
Առաքելությունն իրականացնող խմբի ղեկավար Ֆիլիպ Կուրարն այսօր հայտարարել է, որ ընտրություններն անսովոր լարվածության մթնոլորտում են անցկացվել, որը քաղաքական և անվտանգային համատեքստում հիմնականում կապված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ և 44-օրյա պատերազմից հետո 2020-ին կնքված հրադադարով:
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելությունն իրականացնող խումբը ընտրությունների ընթացքը, սակայն, դրական է գնահատել, նկատել որոշ խախտումներ: