Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարգադրել է ստեղծել պետական հանձնաժողով, որը մինչև տարեվերջ պետք է մշակի Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ «հակամարտությունների խաղաղ կարգավորման» ռազմավարություն: Այդ մասին հաղորդել ТАСС-ը՝ վկայակոչելով Վրաստանի կառավարության մամուլի ծառայությանը:
Նախատեսված է պետական հանձնաժողովի շրջանակներում ստեղծել աշխատանքային խումբ՝ մինչև տարեվերջ մշակելու համապարփակ ռազմավարություն հասարակության լայն շրջանակների մասնակցությամբ:
Նոր հանձնաժողովը, որը կղեկավարի հանրապետության արտգործնախարարությունը, հակամարտությունների կարգավորման հայեցակարգի մշակմանը կներգրավի նաև Վրաստանի օտարերկրյա ռազմավարական գործընկերների:
Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանից անկախություն հայտարարեցին 2008-ի օգոստոսի զինված բախումից հետո: Թբիլիսին չի ճանաչում այդ կարգավիճակը, Ռուսաստանը, սակայն, ճանաչել է երկու հանրապետության անկախությունը և բազմիցս հայտարարել է, որ այդ որոշումը վերանայման ենթակա չէ: Ի պատասխան՝ Վրաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ: