Մենք աշխատում ենք Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում` նպաստելու ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Գլխավոր քարտուղարը Ռուսաստանի դիվանագիտական ծառայության ղեկավարի հետ այսօր կայացած հանդիպմանը ցանկություն է հայտնել անդրադառնալ «որոշ այլ հակամարտությունների»: «Մենք աշխատում ենք Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում` նպաստելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը: Եվ մենք կքննարկենք նաև կարգավորման գործընթացը, ինչը նաև ցույց է տալիս, որ ԵԱՀԿ-ն աջակցում է միջնորդությանը՝ որպես վստահության ամրապնդման միջոցառումներ կառուցելու գործողություն»,- հավելել է նա:
Իր հերթին, Լավրովը նշել է, որ ակնկալում է մանրամասն մտքեր փոխանակել ԵԱՀԿ-ի ընթացիկ գործունեության իրավիճակի վերաբերյալ բոլոր երեք զամբյուղների մասով` քաղաքական, տնտեսական, բնապահպանական և մարդու իրավունքների:
«Խնդիրների առանձին մեծ բաժին են հակամարտությունները, որոնց կարգավորմամբ զբաղված է ԵԱՀԿ-ն: Ես նկատի ունեմ նաև Ուկրաինան, Ղարաբաղը, Մերձդնեստրը, ինչպես նաև Ժնևի ներքին քննարկումներն Անդրկովկասի վերաբերյալ: Ինչպես մեզ մոտ են ասում՝ անելիքներ կան»,- ասել է նա: