Հունգարիայի նախագահությամբ այսօր Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը:
Գլխավոր թեմաներից մեկն իրավահավասարության և կանանց պաշտպանության խնդիրն է: Քննարկումները կանցկացվեն հիբրիդային ձևաչափով՝ նիստերի դահլիճում խորհրդարանականների սահմանափակ ներկայությամբ:
Կքննարկվեն նաև քովիդ-պատվաստումների հետ կապված տարբեր փաստաթղթերի ներմուծման իրավական հետևանքները, համավարակի առաջացրած սոցիալ-տնտեսական ճգնաժամի հետևանքները։