ՀՀ ոստիկանությունն արձագանքել է ԱԺ պատգամավոր, «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի վրա կրակոցներ արձակելու մասին ահազանգին:
«Հունիսի 20-ին, նախնական տվյալներով՝ ժամը 09․30-ի սահմաններում, դեռևս չպարզված հրազենից կրակոց է արձակվել Արման Բաբաջանյանի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն։ Դեպքի վայր՝ Նորք-Մարաշ 6-րդ փողոցի 1-ին նրբանցք են մեկնել ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Մարաշի բաժանմունքի օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Կատարվում է քննություն»,- հայտնում է ՀՀ ոստիկանությունը։