Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը «Լուրեր»-ի հետ զրույցում հայտնել է, որ նախնական վերլուծության համաձայն՝ այս տարվա ընտրություններն առավել հանգիստ են ու տարբերվում են ավելի քիչ դեպքերով:
Ֆիդանյանն անդրադարձել է նաև օրվա ընթացքում տեղի ունեցած կրակոցներին:
«Ինչ վերաբերում է կրակոցներին՝ այո, ցավոք, ունեցանք 3 կրակոց, որոնցից 2-ը ընտրությունների առնչությամբ էին, իսկ 1-ը որևէ առնչություն չուներ ընտրության հետ: 3-ով էլ նյութեր են նախապատրաստվել, և համապատասխան նյութեր են նախապատրաստվում»,- ասաց Ֆիդանյանը: