Քվեարկության օրը համագործակցում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, Եվրախորհրդի դիտորդական առաքելության դիտորդական առաքելությունների և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողվի դիտորդները: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչը հայտնել է. «Որպես միջազգային դիտորդության մի մաս՝ կարող ենք ասել, որ այս պահին 300-ից ավելի միջազգային կարճաժամկետ դիտորդներ են գտնվում երկրում: Առաքելությունը 4 շաբաթ առաջ տեղակայել էր նաև երկարաժամկետ դիտորդներ»:
Կարճաժամկետ դիտորդները ողջ օրվա ընթացքում այցելելու են ընտրատեղամասեր և դիտարկելու են գործընթացը: Առաքելությունը հետևել է բոլոր գործընթացներին՝ ընտրողների, թեկնածուների գրանցմանը, ԿԸՀ աշխատանքին, ուսումնասիրել է երկրի օրենսդրությունը, դիտարկել նաև այն հարցը, թե Հայաստանը որքանո՛վ է հետևել միջազգային պարտավորություններին: Նախնական եզրակացությունը կներկայացվի վաղը՝ հունիսի 21-ին:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավարը խոստովանել է. «Սա աննախադեպ է: Կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո սա առաջին դիտորդական առաքելությունն է, որի շրջանակներում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը տեղակայում է կարճաժամկետ դիտորդների»: