ՔԿ տարածքային ստորաբաժանումներում մինչև քվեարկության օրը ստացվել են առերևույթ ընտրական իրավունքի խախտումներ պարունակող 18 նյութ և 5 քրեական գործ՝ տեղեկացրել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Կամո Սահակյանը:
Նրա խոսքով՝ նշված 23 դեպքերից 4-ը վերաբերում են քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելուն, 9-ը՝ նախընտրական քարոզչությունը խոչընդոտելուն, 5-ը՝ նախընտրական քարոզչությանը հարկադրելուն, 2-ը՝ ընտրակաշառք տալուն և ստանալուն, 2-ը՝ բարեգործության արգելքը խախտելուն և 1-ը նախընտրական քարոզչության ընթացքում լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն: