Այսօր Կենտրոն վարչական շրջանի 9/17 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց «Զարթոնք» կուսակցության ցուցակի առաջին համար Արա Զոհրաբյանը:
«Լուրերի» թղթակցի հետ զրույցում Արա Զոհրաբյանն ասաց՝ այս ընտրություններով ցանկանում են, որ ազգային իշխանություն ձևավորվի:
«Մենք ակնկալում ենք, որ այս ընտրություններով մեր ժողովուրդը կմերժի ապազգայինը: Մեր ընտրվելու շանսերի հետ կապված, բնականաբար, ընտրությունների արդյունքները ցույց կտան: Մեր ակնկալիքը հետևյալն է՝ որպեսզի ԱԺ-ում մենք լինենք արժեհամակարգի պաշտպանները: Անկախ նրանից՝ մեր ժողովուրդն այս կարճ ժամանակահատվածում կհասցնի՞ մեզ վստահել և իր քվեն մեզ տալ, թե՞ չի տա, մենք մեր գործունեությունը շարունակելու ենք: Երեկ լրացավ մեր կուսակցության ստեղծման մեկ ամիսը»,- հայտնեց Զոհրաբյանը: