Հունիսի 20-ին՝ ժամը 12։14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեձոր փողոցի փողոցի թիվ 74 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից հրդեհ է նկատվում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։03-ին, մարվել՝ 13։14-ին։
Այրվել են հյուրասենյակը (30 քմ)՝ գույքով և մասամբ ջերմահարվել՝ մեկ այլ բնակարանի պատուհանները։
Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը Ա․ Հ․-ին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն․ վերջինս տարբեր աստիճանի մարմնական այրվածքներով հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։