«Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն այսօր քվեարկել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում։
Լրագրողների հարցին՝ հանուն ինչի՛ է քվեարկել, պատասխանեց՝ հանուն փոփոխության, հանուն ինչի՞:
Հարցին՝ ինչպե՞ս է տեսնում Հայաստանի ապագան, Բագրատյանը նշեց՝ ինչպես գրված է իրենց ծրագրում, այդպես էլ տեսնում է: