«Լուրերի» թղթակից Հովհաննես Վարդանյանը շարունակում է աշխատանքը Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի 17/27 ընտրատեղամասում:
Ժամը 20.00-ին փակվել են ընտրատեղամասի դռները, և հանձնաժողովն անցել է ձայների հաշվարկման գործընթացին:
Ընտրատեղամասում գրանցված 1851 քաղաքացուց իր քաղաքացիական պարտքն է կատարել 1056 քաղաքացի: