Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ 43-ամյա մի տղամարդ, նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Թալին քաղաքի բնակիչ մի կնոջ խոստացել է գումար տալ՝ ԱԺ ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի օգտին քվեարկելու համար։
Հունիսի 20-ին՝ ժամը 12․40-ին, Թալին քաղաքի Երևանյան փողոցից կինը, ամուսինն ու դուստրը, ընտրակաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Թալինի բաժին։
Կնոջ խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր անվանական արժեքներով թղթադրամներ, որոնք, ըստ նրա՝ իր, ամուսնու և դստեր քվեների համար են։
Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: