Արձանագրվել է ընդհանուր 141 դեպք, որից որպես հանցագործության մասին հաղորդում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ընթացք է տրվել 47 դեպքի, իսկ 94-ը չեն պարունակել առերևույթ հանցագործության հատկանիշներ և ստուգվում են որպես պատահար՝ տեղեկացրել է ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը այսօր ճեպազրույցի ժամանակ:
Ըստ նրա՝ առերևույթ հանցագործության 47 դեպքից 3-ը գրանցվել են Երևանում, մնացած 44-ը՝ մարզերում: «Շիրակի մարզային վարչություն՝ 2 դեպք, Գեղարքունիքի մարզային վարչություն՝ 10 դեպք, Արարատի մարզային վարչություն՝ 9 դեպք, Լոռու մարզային վարչություն՝ 5 դեպք, Կոտայքի մարզային վարչություն՝ 11 դեպք, Տավուշի մարզային վարչություն՝ 2 դեպք, Արմավիրի մարզային վարչություն՝ 4 դեպք, և Արագածոտնի մարզային վարչություն՝ 1 դեպք»,- տեղեկացրեց Ֆիդանյանը: