ԱԺ պատգամավոր, «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է իր մեքենայի վրա արձակված կրակոցին:
«Սրիկաները, գողերը, ավազակները, բանդիտները, որոնք իրենց վերջին շունչն են ապրում, իրենց ամենաքստմնելի ձեռագիրը շարունակում են նաև այս միջադեպի շրջանակում գործադրել: Նրանք, ովքեր անդավաճան են իրենց գործելաոճին, պիտի արժանի պատասխան ստանան ձեր բոլորի ընտրությամբ»,- հայտարարել է Բաբաջանյանը:
Հիշեցնենք՝ Բաբաջանյանը հայտնել էր իր ավտոմեքենայի վրա կրակելու մասին:
Ոստիկանությունն արդեն հայտնել է, որ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կատարվում է քննություն: