ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության առաջին ինը ժամվա ընթացքում չի արձանագրել լուրջ խախտումներ: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է առաքելության համակարգող Իգոր Կոմարովսկին:
«Ընտրական գործընթացն անցնում է բավական հանգիստ, գործնական, դիտողություններ կամ զգալի թերացումներ մեր առաքելության դիտորդները չեն արձանագրել»,- նշել է Կոմարովսկին: