«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանն ազատ է արձակվել. նրան ձերբակալելու որոշման դեմ բողոքը դատավոր Շահվերդյանը բավարարել է. հայտնել է պաշտպան Արամ Վարդևանյանը:
Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանը ձերբակալվել էր ընտրողներին կաշառք տալու, ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով: