ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել Երևանի փողոցներում «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ տարածելու տեղեկությունների վերաբերյալ:
«Սոցցանցերում տեղեկություն է տարածվել, որ անհայտ անձինք «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ են լցրել Երևանի տարբեր փողոցներ։
Հրապարակման հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է ոստիկանության պարզաբանման մեջ: