Հնագետների խումբը Թուրքիայի արևելյան հատվածում՝ Վան նահանգի լեռնային շրջանում, 2500 մետր բարձրության վրա, պեղումներ է իրականացրել, որի արդյունքում հայտնաբերել է 2800 տարվա վաղեմություն ունեցող ուրարտական դարաշրջանի ամրոց:
Ամրոցում հայտնաբերվել է 6.5 մետր խորությամբ, 6.5 մետր երկարությամբ և 2.5 մետր տրամագծով մեծ ջրամբար, պատերի ու կերամիկական իրերի մնացորդներ:
Վանի Yüzüncü Yıl համալսարանի հնագիտության ֆակուլտետի պրոֆեսորը հայտարարել է, որ այդ շրջանում շինարարության մեջ օգտագործվել են կրաքարեր ու ավազաքարեր: Հնագիտական խմբի ղեկավարի խոսքով՝ այս ամրոցի հայտնագործումը չափազանց կարևոր է: