Ռուսաստանի Կեմերովոյի մարզում Let L-410 երկշարժիչ օդանավը կոշտ վայրէջք է կատարել, որի հետևանքով մահացել է յոթ մարդ, մեկ տասնյակից ավելին վիրավորվել են՝ փոխանցում է Russia Today-ը:
Հայտնի է դարձել, որ օդանավում եղել է 20 մարդ: Տեղական իշխանությունների հավաստմամբ՝ վթարի պատճառ է դարձել շարժիչներից մեկի խափանումը: Որոշում է կայացվել անմիջապես վայրէջք կատարել: Օդանավը տեղափոխել է մի խումբ պարաշյուտիստների: Դեպքի վայր է ուղարկվել ուղղաթիռ՝ տուժածներին տարհանելու համար: