Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 17906 դեպք: Ընդհանուր առմամբ՝ այս երկրում վարակվել է 5 մլն 299215 մարդ՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
Հունվարի 31-ից հետո այսօրվա վարակման դեպքերը ռեկորդային են:
Մեկ օրում առողջացել է 10684 մարդ՝ ընդհանուր թիվը հասցնելով 4 մլն 861343-ի: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 466 հիվանդ: Սա առավելագույն ցուցանիշն է մարտի 13-ից ի վեր: Ռուսաստանում համավարակի սկզբից մինչև այսօր վարակից մահացել է 128911 հիվանդ: