Հունաստանն ավելացնում է Գերմանիայի վրա ճնշումները՝ Թուրքիային սուզանավերի վաճառքը դադարեցնելու համար՝ Էգեյան և Միջերկրական ծովերում ուժերի հավասարակշռությունը պահպանելու նպատակով՝ փոխանցում է Ahval-ը:
Մեզ համար սա մտահոգիչ խնդիր է՝ հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը գերմանացի պաշտոնյայի հետ հանդիպումից առաջ:
Ավելի վաղ Հունաստանի պաշտպանության նախարարը գերմանացի պաշտոնակցին նույնպես կոչ էր արել կասեցնել վեց սուզանավի վաճառքը Թուրքիային:
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը նշել է, որ ինքը և Հունաստանի նախագահը բազմիցս խոսել են Գերմանիայում գրեթե բոլոր պաշտոնյաների հետ Էգեյան ծովում ուժերի հավասարակշռությունը պահպանելու անհրաժեշտության մասին:
Գերմանիայի պաշտպանության նախարարը մերժել էր սուզանավերի վաճառքի համաձայնագիրը չեղարկելու Հունաստանի պահանջը: