Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի օրը ամոթի առիթ է գերմանացիների համար: Գերմանիան ճանաչում է նացիստական ռեժիմի հանցագործության համար իր պատասխանատվությունը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ փոխանցում է РИА Новости-ն:
«Օրեր անց՝ հունիսի 22-ին, Խորհրդային Միության վրա նացիստական Գերմանիայի հարձակման տարելիցը կլինի: Այն բանից հետո, երբ 1939-ին Լեհաստանի վրա Գերմանիայի հարձակմամբ սկսվեց Երկրորդ աշխարհամարտը, երկու տարի անց Գերմանիան բացեց հաջորդ սոսկալի էջը: Մեզ՝ գերմանացիներիս համար այդ օրն ամոթի առիթ է»,- հայտարարել է Անգելա Մերկելը: