Եվրամիությունը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի, ինչպես նաև Ռուսաստանի հետ հարաբերություններում բախվում է մեծ մարտահրավերների: Այս դիրքորոշումը հայտնել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ փոխանցում է Ahval-ը:
Երկու երկրների ղեկավարներն այս մասին դիտարկումներն արել են Եվրոպայի համար մտահոգիչ հարցերի լայն շրջանակ քննարկելիս: Հանդիպման օրակարգում են եղել նաև Մոսկվայի հետ հարաբերությունները, կորնավիրուսի դեմ պայքարը:
«Մի կողմից՝ այս հարցում տարաձայնություններ կան: Մյուս կողմից էլ մենք կախված ենք միմյանցից, եթե ցանկանում ենք միասնաբար լուծել խնդիրները»,- հայտարարել է Անգելա Մերկելը՝ անդրադառնալով Թուրքիայի հետ խնդրին:
Գերմանիայի կանցլերն ընդգծել է փախստականների հարցը, Լիբիայի ու Սիրիայի ապագայի հեռանկարները: