Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, առողջապահության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, սրտային վիրաբույժ Միհիր Սուսանին պարգևատրվել էր Մխիթար Հերացու մեդալով:
Նախագահ Սարգսյանն այսօր պետական պարգևը հանձնել է վիրաբույժին՝ շնորհակալություն հայտնելով անձնվեր աշխատանքի համար, և մաղթել նորանոր հաջողություններ:
Բժիշկ Միհիր Սուսանին շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին բարձր պարգևի արժանացնելու համար՝ այն համարելով ոչ միայն միայն իր, այլև իր ամբողջ բժշկական թիմի աշխատանքի գնահատականը: