ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մարֆիի և ղեկավարի տեղակալ Ստեֆան Կրաուսի հետ:
Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ մեծաքանակ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում և կարևորեց պետության հավատարմությունն ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավար ընտրությունների անցկացման հարցում:
Յոհան Մարֆին փաստել է, որ այս ընթացքում պետական բոլոր ինստիտուտներն ակտիվորեն համագործակցել և աջակցել են առաքելության աշխատանքներին ու տեղեկացրեց, որ բացի երկարաժամկետ դիտորդներից՝ վաղը ընտրատեղամասերում դիտորդական առաքելություն կիրականացնեն ևս 300 կարճաժամկետ դիտորդներ՝ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում: