ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից Հայաստան ժամանած դիտորդական առաքելության անդամների հետ՝ պատվիրակության ղեկավար, սենատոր Ֆիլիպ Կուրարի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նախընտրական քարոզարշավի ընթացքին, Հայաստանում տեղի ունեցած Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին առնչվող հարցեր:
Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ պետությունը հաստատակամ է՝ ապահովելու քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ, արդար և թափանցիկ իրացումը: