ԱՄՆ վարչակազմը սկսել է ամերիկյան զորքերի ու սպառազինության որոշ մասի՝ մերձարևելյան մի շարք երկրներից դուրսբերման գործընթացը: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Նշվում է, որ Միացյալ Նահանգները մտադիր է մասնավորապես Իրաքից, Քուվեյթից, Հորդանանից ու Սաուդյան Արաբիայից դուրս բերել Patriot զենիթահրթիռային համակարգերի ութ մարտկոց: Տարածաշրջանից դուրս կբերվեն ռազմական օդանավերի մի մասն ու նշված սպառազինության վրա ծառայող հարյուրավոր ամերիկացի զինվորականներ:
ԱՄՆ-ը կրճատում է մերձարևելյան երկրներում իր ռազմական ներկայությունը, փոխարենը սպառազինությունն ուղղում է Չինաստանի ու Ռուսաստանի մարտահրավերներին դիմակայելուն: