Իրանի նախագահի ընտրություններում հաղթել է երկրի դատական իշխանության ղեկավար Էբրահիմ Ռայիսին, որը հավաքել է ավելի քան 17.6 մլն ձայն: Նա արդեն շնորհավորանքներ է ստանում՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
Իսլամական Հանրապետության ընտրական շտաբից հայտնել են, որ երկրում քաղաքացիական պարտքը կատարել է 28.6 միլիոն բնակիչ:
Հիշեցնենք, որ Իրանում նախագահի ընտրություններն անցկացվել են նախօրեին՝ հունիսի 18-ին: