Վրաստանը Թուրքիայից աջակցություն է խնդրել ինչպես Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունների, այնպես էլ ՆԱՏՕ-ին անդամակցության հետ կապված հարցերում: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանին՝ փոխանցում է Lenta.ru կայքը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ վրացական կողմը ստացել է «բոլոր ձևաչափերով» Թուրքիայի աջակցության ամուր երաշխիքները:
«Մենք դրա հստակ արդյունքները տեսնում ենք»,- հայտարարել է Զալկալիանին: Նա նշել է, որ Վրաստանի հարցով Թուրքիայի դիրքորոշումը «շատ հստակ է» եղել նաև Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 1-ին հայտարարել էր, որ Թուրքիան «աջակցում է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը»: