Հայաստանը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Այսօր լռության օր է:
Ընտրական օրենսգրքով՝ քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, միջոցառումների, ինչպես նաև տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների միջոցով արգելվում է:
Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Արդեն տեղի է ունեցել էլեկտրոնային քվեարկություն, որն ավարտվել է հունիսի 13-ին: Ցուցակներում ներառված էր 650 անձ։
Հայաստանում ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրվել են օտարերկրյա 49 և տեղական 68 լրատվամիջոց։ Դիտորդական առաքելություն կիրականացնեն միջազգային 8 և տեղական 19 կազմակերպություններ։
Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է 2.578.678:
Հայաստանի 38 ընտրատարածքում կգործի 2008 տեղամաս։