ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերանշանակել է Անտոնիո Գուտերեշին՝ փոխանցում է Mehr գործակալությունը:
Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ելույթի ժամանակ Անտոնիո Գորտերեշը ՄԱԿ-ի անդամ երկրներին իր երախտագիտոթյունն է հայտնել վստահության համար:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր պաշտոնավարման երկրորդ հնգամյա ժամկետը կսկսի 2022-ի հունվարի 1-ից: Պորտուգալիայի նախկին վարչապետ Գուտերեշն ընտրվել էր 2016-ի հոկտեմբերին՝ փոխարինելով Բան Կի Մունին: