Հունիսի 16-17-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 34 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 200 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 6000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 66500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 5 հա, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 2000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 3000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 3000 քմ,
Արագածոտնի մարզի Օշական գյուղում՝ 9 հա,
Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 5000 ք, Նոր Խարբերդ գյուղում՝ 7700 քմ, Բարձրաշեն գյուղում՝ 2000 քմ, Արգավանդ գյուղում՝ 1000 քմ, Մխչյան գյուղում՝ 300 քմ, Արարատ գյուղում՝ 1000 քմ,
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 9700 քմ, Բաղրամյան գյուղում՝ 4 հա,
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 800 քմ, Մարտունի քաղաքում՝ 3 հա,
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 8 հա, Առինջ գյուղում՝ 5200 քմ, Նոր Երզնկա գյուղում՝ 5000 քմ, Քանաքեռավան գյուղում՝ 1500 քմ, Աբովյան-Բյուրեղավան ավտոճանապարհին՝ 1000 քմ,
Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 8000 քմ։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 41․9 հա: