Րոպեներ առաջ հրապարակվեցին «Հասարակական հետազոտությունների առաջատար խմբի» արած սոցիոլոգիական հարցումների արդյունքները: Քաղաքական գործիչներից դրական վերաբերմունքի առումով ամենաբարձր ցուցանիշն ունի Նիկոլ Փաշինյանը՝ 44.1 տոկոս, նրան հաջորդում է Ռոբերտ Քոչարյանը՝ 13, Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 9.4 և Սերժ Սարգսյանը՝ 3.8 տոկոս:
Հունիսի 20-ի ընտրություններին ո՞ւմ կքվեարկեք. հարցվածների 33.3 տոկոսը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է նշել, 19-ը տոկոսը դժվարացել է պատասխանել, իսկ 15.7-ը հրաժարվել է պատասխանել, 10.2-ը չի մասնակցելու: 6.8 տոկոսը տվել է «Հայաստան» դաշինքի անունը, հաջորդում են ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն՝ համապատասխանաբար 2.2 տոկոս ձայներով:
Վերլուծելով ամբողջական տվյալները՝ «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբը» եկել է եզրակացության, որ հունիսի 20-ի խորհրդարանի արտահերթ ընտրությունում «Քաղաքացիական պայմանագիրը», հավանաբար, կստանա ձայների 49 տոկոսը, «Հայաստան» դաշինքը՝ 11.5 տոկոսը, իսկ 3-րդ ուժը, որը կհաղթահարի 5 տոկոսի շեմը, կլինի ՀԱԿ-ը: