Ռուսական լրատվամիջոցներն ահազանգում են Ղրիմում ստեղծված իրավիճակի մասին: Գիշերը թերակղզու հարավային ափին հորդառատ անձրևներ են տեղացել, ինչի հետևանքով գետերի ջրերը դուրս են եկել հունից, Յալթան աստիճանաբար հայտնվում է ջրի մեջ:
Առավել վտանգավոր են սարերից իջնող ջրերի հոսքերը, որոնք անկառավարելի են դարձել, իրենց ճանապարհին ավերում են ամեն ինչ, քշում են մարդկանց ու մեքենաները, անջատված է ջրամատակարարումը, մասամբ` էլեկտրաէներգիան:
Բնակիչները տարհանվում են իրենց տներից: Ավելի անվտանգ վայրերում քաղաքացիներին խնդրում են տանը մնալ, փրկարարական աշխատանքներին մասնակցում են Սևծովյան նավատորմի և Ազգային գվարդիայի զինծառայողները: Ամենայն հավանականությամբ, նման իրավիճակում կհայտնվի նաև Կերչը: Յալթայի մուտքը փակ է, քաղաքում հայտարարվել է արտակարգ իրավիճակ: