Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, գլխավոր դատախազության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանը և գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանը հուլիսի 5-ին կմեկնեն Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու եվրոպական երկրների դատախազությունների ղեկավարների համաժողովին: Այս մասին տեղեկացնում է e-gov.am կայքը:
Նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազի պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում կգտնվի մինչև հուլիսի 9-ը: